ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպասում է տեղեկության, թե Թուրքիայում մայիսի 15-ի հանդիպմանն ով է ներկայացնելու Ռուսաստանը։ «Ես սպասում եմ, թե ով կժամանի Ռուսաստանից, և այդ ժամանակ կորոշեմ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ուկրաինան»,- հավելել է Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես քննարկում է Թուրքիայում բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, ինչը կարող է լինել ամենաուժեղ փաստարկը։               
 

Ձեռք ձեռքի տված՝ որոշել են կեղծել նաև նորագույն պատմությունը

Ձեռք ձեռքի տված՝ որոշել են կեղծել նաև նորագույն պատմությունը
23.12.2024 | 12:58

Այ սրա համար են Ալիևն ու Նիկոլը ցանկանում լուծարել Մինսկի խումբը: Լուծարել, որպեսզի ոչ մի պաշտոնական վերաբերմունք կամ գնահատական չհնչի, որ ոչ ոք Ալիևի ճակատին չասի՝ այո, իրեն ստիպել են ճանաչել Արցախի կարգավիճակը, որ ոչ ոք Նիկոլին չասի. «Մենք դեռ կանք, սուտ մի խոսիր»:

Ինչպես Ալիևն է Արցախում բնաջնջում հայոց պատմությունն ու մշակութային ժառանգությունը, այնպես էլ Նիկոլն է դա անում՝ «իրական» ու պատմական Հայաստանի կեղծ հակադրությամբ: Բայց Նիկոլն ու Ալիևը, ձեռք ձեռքի տված, որոշել են կեղծել նաև նորագույն պատմությունը, մեր օրերի պատմությունը, մեր աչքի տեսածը, մեր ձեռքով կերտածը, մեր զավակների կյանքի գնով պահածը:

Օտարներին ի՞նչ, կհամաձայնեն, կլռեն, կանցի-կգնա ու մի օր երևի հուշեր կգրեն, իսկ մենք էլ, մի արևելյան պանդոկում նստած, կկարդանք ու կասենք. «Մեզ նորից խաբեցին, նորից մեզ թիկունքում դավաճանեցին...»:

Բայց այսօր դեռ հնարավորություն ունենք դա կասեցնելու, որպեսզի թուրքի ոտը Հայաստան բերող Նիկոլը ոչ թե արդարացնի Արցախը Ադրբեջանին հանձնելը, այլ ցուցմունք տա դատարանի առաջ, թե ինչպե՞ս հրահրեց աղետաբեր պատերազմը, ինչո՞ւ երեք անգամ հրաժարվեց պատերազմը դադարեցնելու առաջարկներից, ինչո՞ւ և ո՞ւմ թելադրանքով հանկարծ որոշեց ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը: Նիկոլը դատարանու՛մ պետք է խոստովանի իր դավաճանությունն ու երանի տա Հիտլերին:

Թե բա. «1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին: Ուրիշ որևէ բովանդակություն բանակցային գործընթացը չի ունեցել»:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 1632

Մեկնաբանություններ